Շատ հավանական եմ համարում, որ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը թեկնածու կառաջադրի. Դավիթ Խաժակյան


12:10 , 14 հուլիս, 2018

Tert.am-ը գրում է.

«Ելք» խմբակցությունը դեռևս Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցի վերաբերյալ որոշում չի կայացրել: «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչև երկուշաբթի օրը՝ քվեարկությունը ներառյալ, ժամանակ ունեն և կարող են թեկնածու առաջադրել: Սակայն, ըստ նրա, մինչ այդ իրենք կամփոփեն և կտեղեկացնեն որոշման մասին:

«Ելք» խմբակցության ղեկավարը նշեց, որ չնայած ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավարի հայտարարությանը, որը ներկայացվել է որպես սեփական տեսակետ, թե քիչ հավանական է համարում, որ ՀՀԿ-ն թեկնածու կառաջադրի, ինքը մտահոգություն ունի, որ ՀՀԿ-ն այդուհանդերձ թեկնածու կառաջադրի:

Նշենք, որ դեռևս քաղաքապետի թեկնածու է առաջադրել միայն Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը: Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Ենոք Ազարյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր տեղեկություններով՝ «Հանրապետական» խմբակցությունը չի ուզում քաղաքապետի թեկնածու առաջադրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ