Մահացել է թավշյա հեղափոխության ակտիվիստներից 21-ամյա Կարենը Մարգարյանը (Photo, Video)


10:56 , 14 հուլիս, 2018

Թավշյա հեղափոխության ակտիվիստներից 21- ամյա երիտասարդ Կարենը Մարգարյանի մոտ հայտնաբերվել էր թիմոմա, թոքերի երկրորդային ուռուցք: Նա նախօրեին մահացել է։

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կարենը...

Էս հավես տղու հետ մի քանի անգամ եմ շփվել. խիզախ, ազնիվ ու անկոտրում կամքով մի լուսավոր տղա էր...

Ափսոս ու հազար ափսոս.... 

Քեզ սիրում ենք եղբայր, քո հիշատակը լուսավոր է...
 »

Իսկ հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը գրում է.

«Շատ ծանր ա էսպիսի լուրեր մարսելը ... կապ չունի ճանաչում ես, թե ոչ ... 2 օր առաջ տեսա, որ օգնություն ա պետք, թիմոմայից փրկված մարդկանց գիտեի , ընդհանուր ծանոթ էի փնտրում, որպեսզի կապվեի էս տղայի հարազատների հետ , ուղղորդեի , բայց ֊"դե լավ, էս երկու օրը մի բան կանեմ"֊ ը վատ միտք էր ... պետք էր անմիջապես "մի բան անել" ... դժվար ա համակերպվել էդ մտքի հետ, որ տեղում չես արել ... թեպետ ձայնից էլ երևում էր, որ թիմոման նոր չէր սկսվել ... բայց դա չէր խանգարել այս տղային, որ քայլ աներ, մերժեր սերժին ու նոր հանգիստ խղճով գնար ... չգիտեմ ...»