«Հրապարակ». Իշխանություններն արդեն կայաց­րել են քաղաքական որոշում՝ ընտրություններն անցկացնել 2019-ի մարտ-ապրիլ ամիսներին


11:10 , 14 հուլիս, 2018

«Մեր տեղեկություններով՝ ար­դարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պայմանավոր­վածություններ է ձեռք բերել Վե­նետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջիանի Բուքիքիոյի հետ՝ փորձագիտական կարծիքը շատ արագ տա­լու առնչությամբ, որ ընտրությունները շուտ տեղի ունենան: «Սկզբունքորեն Վենետիկը կարող է մեկ շաբաթվա ընթացքում կարծիք տալ, մենք կարող ենք նշանակել ընտրությունների ժամկետ, հետո Վենետիկի հանձնաժողովը կարող է 1-2 ամիս աշխատել գրավոր պատասխանի վրա»,- ասաց կառավարական հանձնաժողովի մեր աղբյուրը: 

Վենետիկի հանձնաժողովի հետ երկար աշխա­տած մեկ այլ օրենսդիր նկատեց. «Պարոն Բուքիքիոն կարող է շատ ցանկանալ, որ ընտրություն­ները շուտ տեղի ունենան, նա կարող է և մեկ շաբաթվա ընթացքում կարծիք հայտնել, բայց մեկ տարի առաջ Վենետիկը դրական կարծիք էր տվել նախկին ԸՕ-ին, իսկ, ահա մեկ տարի հետո կտրուկ շրջադարձ է կատարում. պետք է լուրջ բացատրություն տրվի, թե ինչու:

Իսկ Վենե­տիկի աշխատաոճը հետևյալն է. տալիս են ԸՕ նախագիծը մի էքսպերտի, նա 1-2 ամիս ժամկետ է խնդրում՝ մանրակրկիտ ուսումնասիրելու, հե­տո այդ էքսպերտի կարծիքը տալիս են մեկ այլ էքսպերտի, որ այդ կարծիքի մասին իր եզրակա­ցությունը տա և այդպես շարունակ: Այնպես որ, մեկ շաբաթում չի ստացվի»: Բոլոր դեպքերում տեղյակ ենք, որ իշխանություններն արդեն կայաց­րել են քաղաքական որոշում՝ ընտրություններն անցկացնել 2019-ի մարտ-ապրիլ ամիսներին»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: