Մահացել է Լուսիկ Ագուլեցին


00:30 , 14 հուլիս, 2018

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 13-ի երեկոյան կյանքից հեռացավ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի-Սամվելյանը»,- ասված է նրա ֆեյսբուքյան էջում:

Սիրված նկարչուհին 72 տարեկան էր: Նա քանդակագործ Յուրի Սամվելյանի կինն է:

Լուսիկ Ագուլեցին ծնվել է Նախիջեւանի Գողթան գավառի Ագուլիս քաղաքում 1946 թվականին։ Նրա ընտանիքը Երեւան է տեղափոխվել 1953 թվականին: