Դաշնակցական գործիչների պատմական լուսանկարները համալրել են «Ազդակ»-ի արխիվը


17:50 , 13 հուլիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի` պատմական լուսանկարների էլեկտրոնային բաժինը համալրվել է  նոր` կարևոր խմբաքանակով:

Տասնապետյան ընտանիքը «Ազդակ»-ին է հանձնել Հայաստանի Առաջին Հանրապետության պետական գործիչների լուսանկարների հարուստ հավաքածուն: Արխիվային նշանակության լուսանկարներում են Ռուբեն Տեր-Մինասյանը, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Սիմոն Վրացյանն ու Կարո Սասունին:

Հավաքածուի թվայնացմամբ արխիվացվել են նաև Հրաչ Տասնապետյանի և այդ ժամանակներում պատասխանատու պաշտոններ ստանձնած անձանց լուսանկարները: