Մտածելն այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում Տիեզերքը, մարդիկ սկսել են հնում՝ մինչ գրերի ու շրջակա աշխարհը ճանաչել թույլ տվող գիտությունների առաջացումը: Հին մարդն իր պատկերացումները ստացել է իր ունեցած քիչ գիտելիքներից, որոնք ստացել է բնությունն ինքնուրույն ուսումնասիրելով ու ճանաչելով:
Հնագույն տիեզերական տեսությունների մասին ժամանակակից գիտությունը տեղեկություններ ստացել է՝ ուսումնասիրելով Աֆրիկայի ու Հյուսիսային Սիբիրի ժողովուրդների աշխարհայացքներն ուսումնասիրելով:
Նախապատմական մարդիկ շրջակա աշխարհը համարում էին միասնական կենդանի գոյություն, որը հսկայական էր ու անհասկանալի: Այսպես, սիբիրյան ցեղերից մեկը մինչ վերջերս կարծում էր, որ աշխարհը հսկայական եղնիկ է, որը թռչկոտում է աստղերի մեջ: Դրա մորթին անծայրածիր անտառներն են, իսկ կենդանիները, թռչուններն ու մարդիկ միայն միջատներ են, որոնք ապրում են մորթու մեջ: Երբ այդ միջատները շատանում են, եղնիկն ազատվում է դրանցից՝ լողալով գետում (անձրևոտ աշուն) կամ թավալվելով ձյան մեջ (ձմեռ): Արեգակն ու Լուսինը ևս հսկա կենդանիներ են, որոնք թռչկոտում են եղնիկի՝ Երկրի կողքին:
Այն ժողովուրդները, որոնց զարգացման մակարդակը մի փոքր ավելի բարձր էր, հնարավորություն ունեին հեռավոր երկրներում ճամփորդելու ու տեսնելու, որ աշխարհում գոյություն ունեն ոչ միայն լեռներ, ժայռեր կամ անտառներ: Նրանք Երկիրը պատկերացնում էին տափակ սկավառակի կամ բարձր լեռի տեսքով, որը բոլոր կողմերից շրջապատված է անծայրածիր ծովերով:
Այսպիսի պատկերացումներ ունեին հին եգիպտացիներն ու հույները: Ըստ նրանց տիեզերագիտական տեսությունների՝ Արև-Աստվածը ամեն օր շրջում է երկնակամարով կրակե կառքով՝ լուսավորելով Երկրի սկավառակը:
Հին հնդիկները լեգենդ էին հուսել այն մասին, որ Երկրի մակերևույթը ոչ թե լողում է երկնքում կամ համաշխարհային օվկիանոսում, այլ հանգստի վիճակում կանգնած է երեք հսկայական փղերի մեջքերին, որոնք, իրենց հերթին, կանգնած են կրիայի պատյանի վրա: Հաշվի առնելով այն, որ կրիան, իր հերթին, հանգստանում էր օղակաձև օձի վրա, որը խորհրդանշում էր երկնակամարը, կարելի է համարել, որ նկարագրված կենդանիները ավելին չեն, քան հզոր բնական երևույթները:
Հին Չինաստանում կարծում էին, որ Տիեզերքը ձու է՝ կես-կես բաժանված: Ձվի վերին հատվածը խորհրդանշում է երկնակամարը և համարվում է յուրաքանչյուր մաքուր, թեթև ու լուսավոր բանի կենտրոնացումը: Ձվի ներքևի հատվածը Երկիրն է, որը լողում է համաշխարհային օվկիանոսում ու քառակուսի ֆորմա ունի:
Երկրում իրավիճակն ուղեկցվում է մթով, ծանրությամբ ու կեղտով: Երկու հակադիր բևեռների համակցությունը ներկայացնում է մեր ողջ աշխարհը իր հարստությամբ ու բազմազանությամբ:
Ամերիկյան մայրցամաքի հնագույն բնակիչների պատկերացումները տարածքի ու ժամանակի մասին իրենցից ներկայացնում էին մեկ միասնություն ու կոչվում էին նույն անվամբ՝ «պաչա»: Նրանց համար ժամանակը օղակ էր, որի մի կողմում իրական ու տեսանելի անցյալն էր, այսինքն այն, ինչը պահպանվում էր հիշողությունում: Ապագան գտնվում էր օղակի անտեսանելի կողմում ու ինչ-որ կետում հատվում էր խորը անցյալի հետ:
Ավելի քան երկու հազար տարի առաջ հին հույն մաթեմատիկոսներ Պյութագորասը, Արիստոտելը մշակեցին գնդաձև Երկրի տեսությունը, որը, ըստ նրանց, Տիեզերքի կենտրոնն էր համարվում: Երկրագնդի շուրջ պտտվում էին Արեգակը, Լուսինը ու բազմաթիվ աստղեր:
Արիստոտելի Տիեզերքը, որի մասին տեղեկությունները համալրեց ու զարգացրեց հին ևս մի գիտնական՝ Պտղոմեոսը, գոյություն ունեցավ կես հազարամյակ՝ բավարարելով հին ժամանակների շատ գիտնականների հարցերը:
Այս բոլոր պատկերացումներն ընկած են մեծ մաթեմատիկոս Նիկոլայ Կոպեռնիկոսի ուսումնասիրությունների հիմքում, ով իր սեփական հաշվարկների հիման վրա ստեղծել է աշխարհի իր սեփական, արեգակնակենտրոն պատկերը: Աշխարհի կենտրոնում Արեգակն էր, որի շուրջ 7 մոլորակներ կային՝ շրջապատված անշարժ երկնային ոլորտով ու աստղերով: Ժամանակակից աստղագիտությանը Կոպեռնիկոսի հայացքները շատ են օգնել, և հայտնվել են այնպիսի գիտնականներ, ինչպիսիք էին Գալիլեո Գալիլեյը, Յոգան Կեպլերն ու այլք: