Ինքնասպանության դեպք է գրանցվել Նուբարաշենի հոգեբուժարանում։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ հուլիսի 12-ին, ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ առողջապահության նախարարության հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ-ի թիվ 6 դատական բաժանմունքի լոգարանում առաստաղի կոյուղու խողովակից սավանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում հաշվառված 31-ամյա Արմեն Աղաջանյանը: