Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը չի ուզում քաղաքապետի թեկնածու առաջադրել, ՀՀԿ-ն նաև չի մասնակցի ավագանու արտահերթ ընտրություններին. Ե. Ազարյան


17:00 , 13 հուլիս, 2018

Tert.am-ը գրում է.

Իմ տեղեկություններով՝ Հանրապետական խմբակցությունը չի ուզում քաղաքապետի թեկնածու առաջադրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Ենոք Ազարյանը:

Նրա տեղեկություններով՝ «Հանրապետականը» ոչ միայն քաղաքապետի, այլ նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի:

«Ես որքան հասկանում եմ, ո´չ թեկնածու պետք է առաջադրվի և ո´չ էլ ընտրություններին են մասնակցելու»,- նշեց Ենոք Ազարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ