ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Լեհաստանի խորհրդարանի հիմնադրման 550-ամյակին նվիրված պաշտոնական նիստին


16:30 , 13 հուլիս, 2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Վահան Հարությունյանը, հուլիսի 13-ին մասնակցել է Լեհաստանի խորհրդարանի հիմնադրման 550-ամյակին նվիրված պաշտոնական նիստին: 

ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ելույթով հանդես է եկել Լեհաստանի Սեյմի նախագահ Մարեկ Կուհչինսկին: 

Միջոցառմանը ներկա է եղել նաև Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը: