Ես ռեյտինգային ընտրակարգի ջատագովն եմ. Արարատ Միրզոյան


16:00 , 13 հուլիս, 2018

Aysor.am-ը գրում է.

Մեր սկզբունքն է՝ երկիրը պատրաստել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որոնք կլինեն ազատ, արդար, թափանցիկ, այսօր խորհրդարանում Ընտրական օրենսգրքի փոփոխության նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստում հայտարարեց առաջին փոխվարչապետ, կառավարությանն առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի համակարգող Արարատ Միրզոյանը։

Նկատենք, որ այս աշխատանքային խումբը շուրջ 6 նիստ է գումարել։ Վերջին երկու նիստերում խորհրդարանականները փորձում էին հասկանալ կառավարությանն առընթեր հանձնաժողովը և աշխատանքային խումբը մեկ միասնական օրենսգի՞րք են մշակելու, թե՞ դրանք առանձին են լինելու։ Սակայն Միրզոյանը չէր կարողանում ներկա գտնվել նիստերին, ինչի համար այսօր ներողություն խնդրեց աշխատանքային խմբի անդամներից։

Խոսելով ընտրակարգի մասին՝ առաջին փոխվարչապետն ասաց, որ ինքը ռեյտինգային ընտրակարգի ջատագովն է և ընտրվել է հենց այդ ընտրակարգով։

«Բայց նաև կարծում եմ, որ հարկավոր է հաշվի առնել բազմաթիվ իրողություններ, որոնք կան կոնկրետ ժամանակի ու տարածության մեջ, խոսքը կոնկրետ հայաստանյան իրողությունների ու զանազան դեպքերում մարդկանց անձակենտրոն ընկալումների և ոչ թե քաղաքական ուժի, այլ անձի ընտրության մասին է»,  - ասաց Միրզոյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ