Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել, ընդհանուր առմամբ, կարելի է հաջողված համարել


16:05 , 13 հուլիս, 2018
Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել, ընդհանուր առմամբ, կարելի է հաջողված համարել: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ելույթ ունենալու փաստը միայն խիստ դրական տեղաշարժ է (բովանդակությանը դեռևս չեմ ծանոթացել): Նիկոլ Փաշինյանի այն ձևակերպումը, որ «Ադրբեջանի ցանկացած հարձակում դա հարձակում է ժողովրդավարության վրա» վերջին 3-4 ամիսներում իմ ընկալումներում Նիկոլի ասած լավագույն միտքն է (մնում է ներքին առումով օխլոկրատիայից իրական անցում կատարվի ժողովրդավարության): Արտաքին քաղաքական հարաբերություններում ՀՀ ցանկացած ղեկավարին սատարելը, կամ նվազագույնը չխանգարելը (զարուհիփոստանջյանություն անելը) միշտ իմ սկզբունքներից են եղել: Իսկ վերևում արձանագրածս դրական ազդակների համար շատ ուրախ եմ: