Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստնում Ֆրանսիայի դեսպանություն


11:50 , 13 հուլիս, 2018

Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի նախօրեին նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանություն:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության աշխատակիցներին ու ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: