Պարսիկ շահ Նասեր Քաջարի հարեմի հարճերը


22:45 , 12 հուլիս, 2018

Նորաձևությունը անկանխատեսելի ու փոփոխական երևույթ է: Տարբեր ժամանակներ թելադրում են նորաձևության տարբեր ձևեր: Իրանի շահ Նասեր ադ-Դին Շահ Քաջարը, ով գահ է բարձրացել 1848 թ. և կառավարել է երկիրը հետագա 47 տարիների ընթացքում, իր ժամանակների համար շատ կրթված մարդ էր ու բարձր էր գնահատում արվեստը: Ռուս կայսր Ալեքսանդր II-ի հրավերով 1873 թ. շահն այցելեց Սանկտ Պետերբուրգ, որտեղ կյանքում առաջին անգամ բալետի ականատես եղավ: Տուն վարադառնալուց անմիջապես հետո Քաջերը հրամայեց, որ իր բոլոր հարճերի համար, որոնց թիվը հասնում էր 100-ի, բալետի պարուհիիների կիսաշրջազգեստներ կարվեն: Թե ինչ տեսք ունեին պարսիկ կառավարչի հարեմի կանայք, տեսեք լուսանկարներում, որոնք արվել են հենց Քաջարի կամ նրա ռուս լուսանկարիչ Անտոն Սևրյուգինի կողմից:

Գիրությունն այդ տարիներին շատ ընդունված էր:

Կանանց լավ կերակրում էին ու սահմանափակում էին նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Աջում պատկերված է շահի սիրելի Անիս ալ-Դոլեհը:

Հարճերի համար պարբերաբար պիկնիկներ էին կազմակերպվում:

Արևմտյան բալետի պարուհիների կիսաշրջազգեստները հարեմի հարճերի հագին «յուրօրինակ» տեսք էին ստանում:

Անիս ալ-Դոլեհ

Խիտ ու անխնամ ունքերը ևս նորաձև էին պարսիկ գեղեցկուհիների մոտ:

Ըստ պարսկական օրենքների՝ մարդկանց, մասնավորապես՝ կանանց դեմքերը լուսանկարել չէր թույլատրվում, սակայն շահն ինքն իրեն ամեն ինչ թույլ էր տալիս:

Ահա և ինքը՝ շահ Նասեր ադ-Դին Շահ Քաջարը:

Շահը պատրաստվում է լուսանկարահանման:

Գյուլիստանի պալատի հիմնական մուտքը: