Ստեֆանո Գաբանան վիրավորել է Քարդաշյան ընտանիքին


22:22 , 12 հուլիս, 2018

Հայտնի դիզայներ Ստեֆանո Գաբանան սոցցանցերում մեկը մյուսի հետևից վիրավորում է աստղերին։ Առաջինը նրա հարվածի տակ հայտնվեց Սելենա Գոմեսը, ում դիզայները անճոռնի էր անվանել, իսկ Արիանա Գրանդեի լուսանկարի տակ վիրավորական էմոջի էր թողել։ Դրանից հետո աստղերը բոյկոտեցին Dolce&Gabbana նորաձևության տանը։ Սակայն դա չկանգնեցրեց Ստեֆանոյին.հիմա նա սկսել է Քարդաշյան ընտանիքին վիրավորել։

Instagram-ում Քիմի նկարներից մեկի տակ դիզայները գրել է. «Աշխարհի ամենաէժանագին մարդիկ»։ Դա շատ տարօրինակ էր, քանի որ Քիմն ու իր ընտանիքը միշտ աջակցել են այս բրենդին և հաճախ են հանրությանը ներկայացել նրանց զգեստերով։

Ստեֆանոյի վարքը զարմացնում է նույնիսկ իր երկրպագուներին, սակայն նա չի շտապում բացատրություն տալ։