Այսօր կկայանան Թուրքիայի մեջլիսի նախագահի ընտրությունները


17:30 , 12 հուլիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Այսօր  Թուրքիայի խորհրդարանում կայանալու են մեջլիսի նախագահի ընտրություններ։

Ըստ DHA-ի` խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեջլիս անցած 5 կուսակցություններից 4-ն առաջադրել են իրենց թեկնածուներին։ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում»  կուսակցության թեկնածուն  նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմն է, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության  թեկնածուն լինելու է Էրդողան Թոփրաքը, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը` Մերալ Դանըշ Բեշթաշին, իսկ ազգայնական İYİ (Լավ) կուսակցությանը՝ Հայրեթթին Նուհօղլուն:

Խորհրդարանի նախագահն ընտրվելու է գաղտնի քվեարկությամբ: