Կինը պատմում է, թե դիմահարդարումը մաքրող անձեռոցիկներն ինչ օրն են գցել իր դստերը (Photo)


17:15 , 12 հուլիս, 2018

Ցանկացած ապրանք գնելուց առաջ խորհուրդ է տրվում ոչ միայն կարդալ պիտակի վրայի գրությունները, այլ նաև հարցուփորձ անել մարդկանց, համացանցում փնտրել, թե ինչ կարծիքի են մարդիկ դրա մասին, հատկապես երբ այն վերաբերում է առողջությանը, խնամքին և այլն։

Ամերիկացի Ջեյմի Փոթսը մոտ մեկ ամիս առաջ համացանցով իր աղջկա տարեդարձի կապակցությամբ դիմահարդարումը մաքրող թաց անձեռոցիկներ էր գնել։ Ինչպես շատերը, նա ևս չէր կարդացել ապրանքի վերաբերյալ հաճախորդների գնահատականներն ու կարծիքները, ինչը ծանր նստեց նրա վրա։

Ջեյմիի դստերն իհարկե դուր էր եկել մոր նվերը, սակայն այն ընդամենը մեկ-երկու անգամ օգտագործելուց հետո աղջկա վիճակը կտրուկ վատացավ․ նրա դեմքին և վզին ցան առաջացավ։ «ՄԻ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ դիմահարդարումը մաքրող այս անձեռոցիկները։ Ալիսան (դուստրը) մի քանի ամիս է, ինչ նման անձեռոցիկներ է օգտագործում, բայց երեկ բացեց այս նոր ապրանքանիշի տուփն, ու ահա թե ինչ պատահեց։ Մենք մտանք նրանց կայք ու տեսանք, որ ապրանքի մեկնաբանություններում հազարավոր մարդիկ են գրել այդ մասին։ Մտածեցի՝ կիսվեմ, որպեսզի ոչ ոքի հետ այլևս սա չպատահի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջեյմին։

Պատվիրատուները մասնավորապես նշել են, որ նախկինում գոհ են եղել ապրանքից, սակայն վերջին շաբաթներին գնածն ալերգիկ ռեակցիա է առաջացրել նրանց մոտ։