Ռեալը ահռելի քանակի հետևորդներ է կորցրել Twitter-ում Ռոնալդուի հեռանալուց հետո


21:17 , 12 հուլիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» բազմաթիվ հետևորդների է կորցրել սոցցանցերում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի «Յուվենտուս» տեղափոխությունից հետո: 

Օրինակ «Twitter»-ում «Ռեալի» պաշտոնական էջը կորցրել է մեկ միլիոն հետևորդ: Այս պահին «Ռեալի» հետևորդների թիվը մոտավորապես 30 մլն է: Չնայած այս կորստին «արքայական ակումբը» շարունակում է գլխավորել ամենաշատ հետևորդ ունեցող ակումբների տասնյակը:

Հետաքրքիրն այն է, որ «Յուվենտուսի» էջն էլ իր հերթին ավելացրել է մեկ միլիոն հետևորդ: