Սևանա լճում քաղաքացին ջրահեղձ է եղել. հայտնի է ինքնությունը


16:10 , 12 հուլիս, 2018

Հուլիսի 12-ին, ժամը 14:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում քաղաքացին ջրահեղձ է լինում:

Դեպքի վայր են մեկնել հերթապահություն իրականացնող ջրափրկարարները:

Ջրափրկարարները լճից դուրս են բերել Էդվարդ Ալոյաննի (ծնված 1987 թ.) դին: