Նիկոլ Փաշինյանը Ժան-Կլոդ Յունկերի հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր (Photo)


16:00 , 12 հուլիս, 2018

Tert.am-ը գրում է.

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցի շրջանակներում հանդիպեց Եվրոպական  հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։

Tert.am-ի թղթակիցը Բրյուսելից հայտնում է,որ կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն ու փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկման թեմա է դարձել նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը։ ՀՀ վարչապետը ողջույններ է փոխանակել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ