Մինգեչաուրի ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո լուրջ խնդիրներ են առաջացել Ադրբեջանի սահմանամերձ զորամասերում (Photo)


16:20 , 12 հուլիս, 2018

Վերջին ժամանակներս ադրբեջանցի օգտատերերը սոցիալական ցանցերում գրում են, որ շոգ եղանակների պատճառով և Մինգեչաուրի ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո լուրջ խնդիրներ են առաջացել թե՛ առաջնագծի ամբողջ երկայնքով և թե՛ սահմանամերձ բոլոր զորամասերում։ Ադրբեջանցիք գրում են, որ զորքերը լուրջ ջրային խնդիրներ ունեն, ինչի պատճառով տասնյակ զինծառայողներ են հոսպիտալացվել։ Գրանցվել են նաև մահացու դեպքեր, ինչի մասին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը դեռևս որևէ տեղեկություն չի տարածել։ 
Ջրատար մեքենաների աննախադեպ շարժը ֆիքսվել է նաև առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող մեր ստորաբաժանումների կողմից։