Նիսի կիսապաշտպանը տեղափոխվեց Անգլիայի Պրեմիեր լիգա


19:30 , 12 հուլիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիական «Նիսի» կիսապաշտպան Ժան Միշել Սերին նոր ակումբ ունի:

Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Լոնդոնի «Ֆուլհեմի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էին նաև «Արսենալը» և «Չելսին»:

Խաղացողի պայմանագիրը նախաեսված է մինչև 2022 թվականը: