Եթե սա է մեր արած «հեղափոխության» արդյունքներից մեկը, ապա այն հաստատ առաջադիմական չէ


12:18 , 12 հուլիս, 2018
Վերջերս ավելի հաճախ են զետեղվում ներկայիս իշխանությունների գործունեությունը քննադատող ստատուսներ։ Շատերի հետ կարելի է համաձայնել կա՛մ չհամաձայնել, բայց դրանց հեղինակներին ուղղված հայհոյախառն պատասխանները ավելի տհաճ և անընդունելի են, քան քննադատական ստատուսները։ Փաստորեն, էս մարդիկ պատրաստ են երկրից արտաքսել քառասուն+ տոկոսին, որոնք համաձայն չեն իրենց կարծիքին։ Եթե սա է մեր արած «հեղափոխության» արդյունքներից մեկը, ապա այն հաստատ առաջադիմական չէ։ Վերջապես, էդ հայհոյանքների «սարսափից» ոչ ոք չի լռի․․․
Պարզապես ցույց տվեք, փաստարկեք, որ մարդը սխալ բան է գրում, եթե վստահ եք ձեր ճշմարտացիության մեջ կամ եթե հասկանում եք, թե խոսքն ինչի մասին է։ Եվ ամեն ինչ անմիջապես իր տեղում կհայտնվի․․․ 
Մի փորձեք էս ՖԲ-ն էլ պղծել, որտեղ իսկապես շատ են բանիմաց մարդիկ, որոնց դուք երևի երբեք չհանդիպեք ձեր իրական կյանքում․․