Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին


11:20 , 12 հուլիս, 2018

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բրյուսելի գեղարվեստի և պատմության թագավորական թանգարան, տեղեկացնում է Primeminister.am–ը:

Այստեղ նրան դիմավորել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: Վերջինս ողջույնի խոսքով դիմել է ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, որից հետո տեղի է ունեցել արարողակարգային լուսանկարահանում: 

Այնուհետև վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին: