Կարամելային կրեմ՝ տորթերի համար. պատրաստեք ու վայելեք կարամելի անուշ համն ու բույրը


09:49 , 12 հուլիս, 2018

Բաղադրիչներ

  • կաթ - 0,5 լ
  • շաքարավազ - 220 գ
  • օսլա (крахмал) եգիպտացորենի - 60 գ
  • ձու - 2 հատ
  • վանիլինի էսենցիա - 1 թ/գ
  • սերուցք (33% յուղ.) - 120 գ
  • կարագ - 150 գ

Պատրաստման եղանակը

Շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ ու տաքացնում ենք այնքան, մինչև շաքարավազը լուծվի։
կարամելային-կրեմ-9
Առանձին կաթսայի մեջ լցնում ենք սերուցքն ու հասցնում եռման աստիճանի, որից հետո ավելացնում ենք շաքարավազի զանգվածին, խառնում ենք՝ ստանալով միասեռ զանգված։ Այնուհետև 200 մլ կաթը հասցնում ենք եռման աստիճանի։
կարամելային-կրեմ-3
Ձուն, օսլան, վանիլինն ու շաքարավազը խառնում ենք և ստացված զանգվածին ավելացնում սառը կաթը։
կարամելային-կրեմ-4
Ավելացնում ենք 200 մլ տաք կաթն ու խառնում ենք։
կարամելային-կրեմ-5
Այնուհետև ավելացնում ենք արդեն պատրաստ սերուցքային կարամելն ու թողնում ենք, որ հանգստանա։
կարամելային-կրեմ-6
Առանձին տարայի մեջ հարում ենք փափկած կարագը, որին կամաց-կամաց ավելացնում ենք արդեն սառած կարամելային կրեմը։
կարամելային-կրեմ-7
Համեղ կարամելային կրեմը պատրաստ է։
կարամելային-կրեմ-8