Բատուտի պայթյունից 4-ամյա աղջնակ է մահացել


00:15 , 12 հուլիս, 2018
Աղջկան հիվանդանոց տեղափոխեցին, սակայն կյանքը փրկել չհաջողվեց: Մեծ Բրիտանիայի լողափերից մեկում 4-ամյա աղջնակ է մահացել այն բանից հետո, երբ 30 աստիճան շոգի պատճառով պայթել է բատուտը, որի վրա թռվռում էր երեխան: Նա թռել է մինչև 7 մետր բարձրություն և ընկել գետնին: Ցավոք, նրան փրկել չի հաջողվել: Ականատեսներից մեկը սարսափահար եղած պատմում էր դեպքը: Ամբողջ տարածքը շրջապատված էր ոստիկանությամբ ու փրկարարներով: Կատարվում է հետաքննություն: