Գանձակ քաղաքում տեղի ունեցող ցույցերի մեջ ադրբեջանական կողմը կրկին հայկական հետքեր է փնտրում


20:11 , 11 հուլիս, 2018

Գյանջա/Գանձակ քաղաքում տեղի ունեցող ցույցերի մեջ ադրբեջանական կողմը կրկին հայկական հետքեր է փնտրում։

Ադրբեջանի ԱԳն տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ փորձում է շեղել ցույցերի իրական պատկերից ու կրկին հայկական կողմին մեղադրել քաղաքում կատարվող ցույցերը կազմակերպելու մեջ։

Ըստ նրանց՝ Հայաստանն իբր շատ է ազդվել ադրբեջանական զորավարժությունից և այս կերպ փորձ է կատարում ազդել Ադրբեջանի ներքին քաղաքականության վրա։

Սակայն այս ամենն իրականում տարածվում է հետագայի համար, որպեսզի կազմակերպիչներից մի քանիսը հետագայում անհայտ կորեն, նույնն է, թե սպանվեն Մադաթ Գուլիևի հատուկ նշանակության զորքերի կողմից, որոնք ժամանակին կատարում էին «հայկական լրտեսների» օպերացիան, ու դրա շրջանակներում մի շարք ադրբեջանցիներ մինչև այժմ անհայտ կորել են։