Արդյոք կարելի՞ է մաստակը կուլ տալ և արդյոք այն տարիներ շարունակ մնո՞ւմ է օրգանիզմում․ պարզաբանում են բժիշկները


17:15 , 11 հուլիս, 2018

Մաստակներն աշխարհում ամենամեծ սպառումն ունեցող ապրանքներից են։ Տարեկան 347 տրիլիոն հատ մաստակ է աշխարհում արտադրվում, իսկ մարդիկ էլ տարեկան օգտագործում են 100,000 տոննա մաստակ։ Հաշվի առնելով, որ մեկ մաստակի քաշը ոչ ավել է, քան մի քանի գրամը, սա իսկապես մեծ թիվ է։ 

Բոլորիս հետ էլ կյանքում պատահել է, որ դիտավորյալ կամ պատահմամբ կուլ ենք տվել մաստակը։ Մեծերը սովորաբար ասում են՝ դա շատ վտանգավոր է, քանի որ այն երբեք չի մարսվում օրգանիզմի կողմից և մինչև կյանքի վերջ մնում է օրգանիզմում։ Բայց արդյոք սա համապատասխանո՞ւմ է իրականությանը։

Բժիշկները միաձայն պնդում են, որ, այո, մաստակը համեմատաբար ավելի դանդաղ և ավելի մեծ դժվարությամբ է մարսվում, բայց դա ոչ թե տևում է ամիսներ կամ տարիներ, այլ ընդամենը օրեր։ Անհնար է կոնկրետ նշել, թե մաստակը քանի օրում է մարսվում, քանի որ յուրաքանչյուր մարդու մարսողական համակարգը տարբեր կերպ է գործում։

Մարսվելու դանդաղեցման պատճառն էլ մաստակն առաձգական դարձնող նյութերն են։ Ուստի բժիշկները թեև խորհուրդ չեն տալիս մաստակը կուլ տալ, այնուամենայնիվ, վստահեցնում են՝ այն որևէ լուրջ կամ էական վնաս չի հասցնում առողջությանը։