ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները և Հայաստանը


16:35 , 11 հուլիս, 2018

ԼԻՍԱԲՈՆԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ 2010

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվում է մասնակցել նոյեմբերի 20-ին գագաթնաժողովի շրջանակում անցկացվող «Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը»: Պատճառը՝ ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթնաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան հակամարտությունների լուծման ընդհանրական ձևակերպումն էր: 

Ձևակերպումը Լիսաբոնյան հռչակագրի 35-րդ հոդվածում հետևյալն է․ 
«... Մենք շարունակում ենք հանձնառու մնալ մեր աջակցությանը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը և շարունակելու ենք տարածաշրջանային հակամարտություններում աջակցել այս երկրներին՝ հաշվի առնելով այս սկզբունքները»:

ՀՀ Նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրություն.
«Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձևակերպումների անընդունելիությունը: Նախկին ընդհանրացված ձևակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ-Ի կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ և լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում...»:

ՉԻԿԱԳՈՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ 2012

ՀՀ Նախագահը որոշում է կայացնում չմասնակցել Չիկագոյի գագաթնաժողովին, քանի որ գագաթնաժողովի հռչակագրի Հարավային Կովկասում և Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձևակերպումը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին: Գագաթնաժողովին մասնակցում է ՀՀ արտաքին գործերի նախարարը: 

ՆԱՏՕ-ն Չիկագոյի գագաթնաժողովի հռչակագրի 47-րդ հոդվածում կոչ էր արել քաղաքական կամք դրսևորել ձգձգտված հակամարտությունների կարգավորման համար: 

«Ձգձգված տարածաշրջանային համակարտությունների առկայությունը Հարավային Կովկասում և Մոլդովայում շարունակում է մնալ դաշինքի համար մեծ մտահոգության առարկա: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին լինել կառուցողական և ցուցաբերել քաղաքական կամք՝ հակամարտությունների խաղաղ կարգավորման համար՝ հարգելով բանակցային առկա ձևաչափերը: 

Մենք կոչ ենք անում կողմերին խուսափել քայերին, որոնք ունակ են վտանգելու տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Մենք շարունակում ենք սատարել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Մենք կշարունակենք սատարել այս տարածաշրջանային խնդիրների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը միջազգային իրավունքի և նորմերի այդ սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ դատի հիման վրա»,- ասվում է հռչակագրում:

ՈւԵԼՍԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ 2014

ՀՀ Նախագահը մասնակցում է գագաթնաժողովին, քանի որ հաստատվում է Հայաստանի համար քիչ թե շատ ընդունելի հռչակագրի նախագիծ: 
Մասնավորապես՝ գագաթնաժողովի 31-րդ կետի ներքո գրված էր. «Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում և Մոլդովայում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հենվելով հիշատակված սկզբունքների և միջազգային իրավական նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Հակամարտությունների գոյությունը հատուկ մտահոգության առիթ է, քանի որ այն խոչընդոտում է տարածաշրջանի բնակիչների ողջ ներուժը բացահայտելուն` որպես եվրոատլանտյան համայնքի անդամներ: Բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցողաբար և հզոր քաղաքական կամք դրսևորելով՝ մասնակցել խաղաղ կարգավորմանը գոյություն ունեցող բանակցային ձևաչափերի մեջ»:

ՎԱՐՇԱՎԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ 2016

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավա է մեկնել հուլիսի 8-ին, նույն օրը հանդիպում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին և քննարկել Արցախյան հակամարտության կարգավորման ընթացքը: Զրուցակիցները ևս մեկ անգամ կարևորել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունների անվերապահ կենսագործումը:

2016-ի Վարշավյան գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի 24-րդ կետը չլուծված հակամարտությւոնների մասով նման էր նախորդ գագաթնաժողովի ձևակերպումներին:

ԲՐՅՈՒՍԵԼԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ 2018 
Downloading... Installing... Waiting for reply..