ԱԱԾ-ն բերման է ենթարկել Մարտունու զինվորական կոմիսարին


16:10 , 11 հուլիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Ազգային անվտանգության ծառայությունը Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում իրականացրել է գործողություններ, ինչի հետևանքով բերման է ենթարկվել Մարտունու զինվորական կոմիսարը: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:

Դեպքի հետ կապված այլ մանրամասներ չի հաղորդվում: