Քննարկվել են մի շարք բուժհաստատությունների արդիականացման հարցեր


12:30 , 11 հուլիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանյան մի շարք բուժհաստատություններիմասնավորապեսմասնագիտացված կենտրոնների ու պոլիկլինիկաների վերազինմանարդիականացման կամ կապիտալ հիմնանորոգման ծրագրերի շուրջ քննարկում է կայացել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և «Վամեդ» (VAMED) ընկերության տարածաշրջանային տնօրեն Պետեր Վերների հետ հանդիպման ժամանակ:  

«Արմենպրես»-ին առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ ընկերությունն առաջարկում է ֆինանսավորել առողջապահական կազմակերպություններին ուղղված նախագծեր: Պետեր Վերները փոխանցել է, որ հայաստանյան մի շարք բժշկական կենտրոնների հետ այսօրինակ աշխատանքի հաջող փորձ արդեն կա:

Արսեն Թորոսյանը շեշտել է, որ առանձին ցուցակում ընդգրկված մի շարք բուժհաստատություններ ունեն վերանորոգման, բարեկարգման կարիք: Ուստի, «Վամեդ» ընկերության հետ համատեղ աշխատանքի հնարավորությունները կքննարկվեն: