Թրամփը Գերմանիան համարել է ռուսական գազի պատանդը


12:10 , 11 հուլիս, 2018

168.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ՆԱՏՕ-ի այն երկրների քննադատությամբ, որոնք հավանություն են տվել «Հյուսիսային հոսք -2» գազատարի կառուցմանը: Բրյուսելում լրագրողների առաջեւ ելույթ ունենալով մինչեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ աշխատանքային հանդիպումը՝ նա հատկապես սուր քննադատել է Գերմանիային՝ նրան համարելով Ռուսաստանի պատանդը։

«Գերմանիան լիովին վերահսկվում է Ռուսաստանի կողմից: Նոր գազատարի կառուցումից հետո բնական գազի մատակարարումների ավելի քան 70 տոկոսը կստացվի Ռուսաստանից,- շարունակել է նա:- Գերմանիան նրանց (Ռուսաստանի) պատանդն է: Մենք որոշակիորեն պետք է դրա վրա ուշադրություն դարձնենք»: «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործումն անընդունելի է ԱՄՆ-ի համար, ընդգծել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: