«Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանի որդու ընտանիքը տեղափոխվել է Սոչի՝ մշտական բնակության


11:20 , 11 հուլիս, 2018
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքը՝ կինն ու երեխաները, տեղափոխվել են Սոչի բնակության: Պատճառը Գրիգորյանների ընտանիքի շուրջ տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներն են, որոնց արդյունքում գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է:

Ավելին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում  նաև Մ. Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը:

Նրանց ընտանիքի շուրջ բացահայտումներին հասարակական արձագանքը բավական կոշտ էր, մարդկանց մեջ դեռ չի մարել ցասումը և ամեն րոպե կա վրեժխնդիր լինելու վտանգը:

Ըստ այդմ՝ մտավախություն կա Գրիգորյանների ընտանիքի մյուս անդամների, հատկապես երեխաների անվտանգության առումով:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: