Պետք է վերջապես սահմանել՝ ինչ է հոգևորսությունը, և որ կրոնական կազմակերպությունների գործունեությունը պետք է արգելել Հայաստանում


02:04 , 11 հուլիս, 2018

Եկեք նույն եռանդով, որով հակաաղանդավորական ստատուսներ ենք գրում, աշխատենք համարժեք օրենք ընդունելու համար:

Աղանդների դեմ պայքարը հուզական լինել չի կարող: Իրականում անհրաժեշտ և օրհասական են օրենսդրական փոփոխություններ:

Օրինակ՝ պետք է վերջապես սահմանել՝ ինչ է հոգևորսությունը, որ կրոնական կազմակերպությունների գործունեությունը պետք է արգելել Հայաստանում և այլն։

Ժամանակին իմ հեղինակած օրինագծում առաջարկել էի միջազգային փորձի հիման վրա համապատասխան ձևակերպումներ։