Տղամարդը տոնի ժամանակ ցլի դիմաց է դուրս եկել փոքրիկ երեխային գրկած (Video)


19:45 , 10 հուլիս, 2018

Սան Ֆերմին տոնն արդեն սկսել է, իսպանական ու պորտուգալական քաղաքների փողոցները լցվել են վազող մարդկանցով ու ցլերով: Պամպլոնում վիրավորվել է չորս մարդ, որոնցից երեքի վիճակը ծանր է: Իսկ պորտուգալական Թերսեյր կղզում ավելի սարսափելի բան է տեղի ունեցել: Բնակիչներից մեկը դուրս է եկել ցլերի վազքին մասնակցելու՝ փոքրիկ տղային գրկած: Նա մի ձեռքով բռնել է մտրակը, մյուսով՝ երեխային ու զայրացրել է ցլին: Հասարակությունը սարսափով հետևել է այս տեսարանին: