Արցախը 5 ֆուտբոլիստի հետ երկարաձգել է պայմանագրերը


21:35 , 10 հուլիս, 2018

Armsport.am-ը գրում է.

«Արցախը» շարունակում է նախապատրաստվել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը:

Թիմը երկարաձգել է 5 ֆուտբոլիստի հետ պայմանագրերը.

«Արցախում» շարունակելու են հանդես գալ Առաջին խմբի լավագույն ռմբարկու Գրիգոր Աղեկյանը, առաջատարներ Արթուր Գրիգորյանը, Էդուարդ Ավագյանը, Կարեն Հարությունյանը, Վադիմ Հայրիյանը: