Տաթևիկ Ռեւազյանը նշանակվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ


17:00 , 10 հուլիս, 2018

Armtimes.com-ը գրում է.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաթևիկ Ռեւազյանին նշանակել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ: 

“Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով. 

Տաթևիկ Ռեւազյանին նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ”, - ասված է վարչապետի որոշման մեջ։