Գեորգի Ավետիսյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ուղղությունները


16:00 , 10 հուլիս, 2018

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հուլիսի 10-ին հանդիպել է Համաշխարհային Բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ տնտեսագետ Բեկզադ Շամսիևի և սննդամթերքի անվտանգության փորձագետ Արա Կարապետյանի հետ:

Գեորգի Ավետիսյանը բարձր է գնահատել ՀԲ-ի գործունեությունն ու մեր երկրում իրագործվող ծրագրերը՝ հույս հայտնելով, որ դրանք կընդգրկեն նաև սննդամերքի անվտանգության բաղադրիչը:

Առանձնացնելով հատկապես գյուղատնտեսության ոլորտի քաղաքականության վերլուծության ուղղությամբ տարվող աշխատանքները՝ պարոն Շամսիևը հնարավոր է համարել այդ համատեքտում որոշակի համատեղ աշխատանքների իրականացումը:

Կողմերը քննարկել են տեսչական մարմնի և միջազգային ֆինանսական կառույցի միջև համագործակցության հնարավորությունն ու հեռանկարները՝ մասնավորապես անդրադառնալով սննդամթերքի անվտանգությունը վերահսկող կառույցի անձնակազմի մասնագիտական կարողությունների ավելացմանը նպաստող թրեյնինգների կազմակերպմանը: