Ջորջ Քլունին մոտոցիկլետով վթարի է ենթարկվել


19:15 , 10 հուլիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ամերիկացի աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին մոտոցիկլետով վթարի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց:

Ըստ Abcnews-ի` վթարը տեղի է ունեցել Իտալիայի Սարդինիա կղզում, որտեղ Կոստա-Կորալինա բնակավայրի մոտ Քլունիի մոտոցիկլետը բախվել է մեքենայի հետ: Դերասանը թեթև վնասվածք է ստացել և հոսպիտալացվել: Հայտնի է, որ նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: