Armsport.am-ը գրում է.
Երևանի «Բանանցը» վաղը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի «Սարաևոյի» հետ:
Այսօր նախախաղային մամուլի ասուլիսին ներկա էր նաև թիմի ֆուտբոլիստ Լեսթեր Պելտիերը.
«Նախապտատրաստական շրջանը լավ է անցել: Մենք ներկայացնում ենք «Բանանցը», սա միջազգային խաղ է և ներկայացնում ենք նաև Հայաստանը: Շատ լավ տրամադրված ենք ու կարծում եմ, որ հնարավորություն ունենք հաջողության հասնելու համար:
Իմ` «Բանանց» տեղափոխության հարցում կարևոր էր Արամ Ոսկանյանի գործոնը: Հավատում էի, որ նա կարող էր ինձ վերադարձնել լավագույն մարզավիճակիս: Նա ինձ շատ է վստահում, ինչը խաղացողի համար շատ կարևոր է: Վստահ եմ, որ դեռ կարող եմ ավելի լավ հանդես գալ»,-ասել է Պելտիերը: