17:21 , 16 մայիս, 2013
Հայաստանի զարգացման կարևորագույն գրավականը պետական փողերը վերահսկելի դարձնելն է: Պետական գանձարանը պետք է լինի սուրբ վայր: Նա, ով մտնում է պետության գրպանը, պետք է խստորեն պատժվի: Միայն նման մոտեցման դեպքում է հնարավոր ապահովել զարգացում: Նա, ով հարստանում է պետական փողերի հաշվին, պետք է պատժվի ոչ միայն գրված օրենքի ուժով, այլ նաև չգրված: Այսինքն` հասարակությունը պետք է նման մարդկանց դուրս դասի իր շարքերից: Նման մարդիկ պետք է իզգոյ լինեն մեր հասարակության ներսում, իսկ հիմա հակառակն է. ձգտում են ընկերանալ և լավ հարաբերություններ ունենալ հենց նման մարդկանց հետ, քանզի շատերը հոգով նման են այդ պաշտոնյաներին և սպասում են երկրի հաշվին հարստանալու իրենց հերթին, բայց զուր. ժամանակները փոխվում են և մոտ ապագայում հնարավոր չի լինելու պետության հաշվին հարստանալ, և վստահ եմ, որ շատերը դեռ պատասխան են տալու հարկատուների գումարների հաշվին հարստանալու համար: