Անկեղծ բնավորության պատճառով է գեներալ Միքայել Արզումանյանը հայտնվել քաղաքական խարդավանքների մեջ


11:40 , 10 հուլիս, 2018
Հարգելիներս, 
Գեներալ Միքայել Արզումանյանի անունը վերջին օրերին հայտնվել է տարբեր շահարկումների ու քննադատությունների թիրախում:
Մի կողմ թողնելով խնդրի քաղաքական ենթատեքստը՝ ուզում եմ բոլորիդ խնդրել, որ ամեն դեպքում հարգեք մարդու անցած ճանապարհը:
Այո, իհարկե, զինվորականի պարտքը հայրենիքի պաշտպանությունն է՝ անկախ երկրի ներսում քաղաքական իրադարձությունների պաստառից ու զարգացումներից:
Հավատացած եմ, որ Միքայել Արզումանյանը նույնպես այս կարգախոսով է առաջնորդվում, և որպես նրա մարտական ընկեր՝ հավաստիացնում եմ բոլորիդ, որ, ամենայն հավանականությամբ, իր անմիջական ու անկեղծ բնավորության պատճառով է հրամանատարը հայտնվել քաղաքական խարդավանքների մեջ՝ այսպիսով թույլ տալով որոշ խմբավորումների ու անհատների անհարկի շահարկել իր անունը ու ստվեր գցել իր կենսագրության ու հեղինակության վրա:

Հորդորում եմ հարգել Միքայել Արզումանյանի անցած մարտական ուղին և նրա ավանդը հայրենիքի պաշտպանության գործում ու զերծ մնալ անհարիր մեկնաբանություններից:
Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար: