Իրանի նախագահն ուղղակիորեն զգուշացնում է արգելափակել Պարսից ծոցի տարածաշրջանի նավթի արտահանումը


10:50 , 10 հուլիս, 2018

Միայն Իրանի պես պետության նախագահը կարող է, ի պատասխան ԱՄՆ-ի գործող վարչակարգի այն դիրքորոշման, ըստ որի՝ պատժամիջողներով պետք է արգելվի իրանական նավթի արտահանումը, կտրականապես հայտարարել․ «Ընդհանրապես իմաստ չունի, որ Իրանի նավթը չարտահանվի, և միևնույն ժամանակ արտահանվի տարածաշրջանի նավթը։ Եթե դուք կարողացաք դա անել, տեսեք արդյունքը»։

Ակնհայտ է, որ Իրանի նախագահն ուղղակիորեն զգուշացնում է իրանական նավթի արտահանման արգելքի դեպքում արգելափակել Պարսից ծոցի տարածաշրջանի նավթի ամբողջ արտահանումը, իսկ դրա համար բավական է փակել իրանական Որմիզդ աստծո անունը կրող Հորմուզի նեղուցը, որով անցնում է դեպի ԱՄՆ և աշխարհի այլ երկրներ ծովային ճանապարհով ձգվող նավթային հիմնական զարկերակներից մեկը, եթե ոչ ամենահիմնականը։