Կրեմլում շփոթել են երկու Սիմոնյանների հեռախոսահամարները․ տեսեք, թե ում փոխարեն ում են զանգահարել


09:52 , 10 հուլիս, 2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմում շփոթել են երկու հայտնի հայերի հեռախոսահամարները՝  Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանի փոխարեն զանգահարելով Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։ Այս մասին իր Twitter-յան էջում գրել է Մարգարիտա Սիմոնյանը։

«Զանգահարեց բջջայինս։ Կանացի ձայն.

- Բարի օր, դա Սիմոնյա՞նն է։
- Այո։
- Նախագահի աշխատակազմից է։ Միացնում եմ…
Տղամարդու ձայն.
- Բարև Ձեզ, Նիկիտա Պալիչ, թանկագինս»: