Ջեք Ուիլշերը նոր ակումբ ունի


22:15 , 9 հուլիս, 2018

Armsport.am-ը գրում է.

«Արսենալի» նախկին կիսապաշտպան Ջեք Ուիլշերը դարձել է «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է «Վեսթ Հեմի» պաշտոնական կայքը:

26-ամյա ֆուտբոլիստը, ով այս ամառ ազատ գործակալի կարգավիճակ էր ձեռք բերել, նոր ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: «Զինագործների» համակարգում Ուիլշերն անցկացրել է 17 տարի:

Նախորդ առաջնությունում անգլիացին ԱՊԼ-ում մասնակցել է 20 հանդիպման` դառնալով մեկ գոլի հեղինակ: