Իրանցի մարմնամարզուհին իր ննջարանում պարեր է տեսագրել և ձերբակալվել է


18:00 , 9 հուլիս, 2018

Իրանցի 18-ամյա մարմնամարզուհի Մեդեհ Հոջաբրիին ձերբակալել են Instagram-ում տեղադրած տեսանյութերի համար, որտեղ նա պարում է սեփական ննջարանում։ Այս մասին հաղորդում է The Independent-ը։

Մարմնամարզուհուն մեղադրել են բարոյական նորմերը խախտելու մեջ՝ պնդելով, որ նա կոչ է անում հետևել իր օրինակին։ Բացի այդ՝ աղջիկը տեսանյութում առանց հիջաբի է եղել։ Մեդեհը պնդում է, որ ինքն ընդամենը ցանկացել է բաժանորդներ հավաքել և ցույց տալ իր մարմնամարզական հմտությունները։

Instagram-ում Մեդեհը ավելի քան 50 հազար բաժանորդ ունի։ Նա ավելի քան 300 պարային տեսանյութ է հրապարակել՝ ինչպես եվրոպական, այնպես էլ իրանական ոճով։

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում նման մեղադրանքով ևս երեք հոգու են ձերբակալել, որոնք ազատ են արձակվել գրավի դիմաց։