Կխաո Լուանգ քարանձավից դուրս բերված վեցերորդ երեխային ուղղաթիռով կտեղափոխեն հիվանդանոց


16:00 , 9 հուլիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Թաիլանդի փրկարարները Կխաո Լուանգ քարանձավից դուրս են բերել վեցերորդ երեխային: Մոտ ժամանակներս նրան ուղղաթիռով հիվանդանոց կտեղափոխեն. ըստ ТАСС-ի` հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը:

Քարանձավում դեռևս մնում է 6 մարդ` 5 երեխա և նրանց 25-ամյա մարզիչը:

Հիշեցնենք, որ երեկ արդեն 4 երեխայի հաջողվել էր փրկել, այսօր` ևս մեկին: 

Հունիսի 23-ին ֆուտբոլային ակումբից 11-16 տարեկան 12 դպրոցական և նրանց 25-ամյա մարզիչը գնացել էին Կխաո Լուանգ քարանձավը, սակայն հանկարծակի հորդացած անձրևը հեղեղել էր քարանձավի մուտքը: