ՆԱՏՕ-ի երկրների բոլոր ղեկավարները կարող են մասնակցել դաշինքի գագաթնաժողովին


15:10 , 9 հուլիս, 2018
Aysor.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 11-12-ը Բրյուսելում, սպասվում է դաշինքի բոլոր 29 մասնակից երկրների ղեկավարների մասնակցությունը: 
 
«Մենք սպասում ենք բոլոր ղեկավարներին, այսինքն՝ ՆԱՏՕ-ի բոլոր 29 անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների մասնակցությանը», - նշել են նախարարների կաբինետում: 
 
Գերմանիայի կառավարությունում հայտնել են, որ հանդիպման մասնակիցները մտադիր են, մասնավորապես, ամփոփել այն միջոցների իրագործման արդյունքները, որոնք համաձայնեցվել են ՆԱՏՕ-ի՝ Ուելսի գագանթնաժողովում, և ընդունել «կոնկրետ որոշումներ» մի շարք հարցերի շուրջը, որոնք վերաբերում են դաշինքի պաշտպանունակության ամրապնդմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ