Բակո Սահակյանն ընդունել է լիբանանյան գործարար Նիկոլյա Ժորժ Աբու Ֆայսալին


15:00 , 9 հուլիս, 2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է լիբանանյան գործարար, «Gardenia Grain D՛or» ընկերության հիմնադիր Նիկոլյա Ժորժ Աբու Ֆայսալին: 

Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: 

Նախագահը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում Լիբանանի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմանը՝ ընդգծելով, որ համագործակցության համար առկա են բավարար պայմաններ: