Արդարադատության նախարարությունը միասեռականներին պաշտպանող հերթական օրենսդրական փոփոխությունն է առաջարկել


14:57 , 9 հուլիս, 2018
Այսօր ՀՀ Արդարադատության նախարարությունը հանդես է եկել մի փայլուն առաջարկով՝ փոփոխություններ մտցնել ՀՀ քրեական օրենսգրքում, այդ թվում՝ 197-րդ՝ Խտրականության հոդվածում։ Առաջարկը հետևյալն է․ քրեորեն պատժել ֆիզիկական և պաշտոնատար այն անձանց, որոնք այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք են ցուցաբերում։ Եվ դա նշանակում է, որ սեռափոխներին, այլասերվածներին ու նման տեսակներին գործի չընդունած գործատուն կարող է պատժվել մինչև 3 տարի ազատության սահմանափակմամբ կամ մինչև 2 տարի ազատազրկմամբ: Նույնը վիրավորողներին և հավուր պատշաճի չգնահատողներին է վերաբերելու։ 

Այ է՛ս բարաթը չի ստորագրում Վեհափառ հայրապետը, սիրելի հայ ժողովուրդ։ Սա՛ են ստիպում անել՝ պաշարելով Վեհարանը, իսկ միամիտ ջահելներին ուրիշ կուտ են տալիս։ 

Սթափվեք ու համախմվեք մեր եկեղեցու շուրջ և ոչ եհովական քանդիչ կեղծ-կորյունի։