Ինչպես են ամուսիններն աստիճանաբար «սպանում» իրենց կանանց


13:40 , 9 հուլիս, 2018

Ինչո՞ւ են փլուզվում ընտանիքներ․ չէ՞ որ հարսանիքի ժամանակ եկեղեցում կանգնած են լինում երկու միմյանց հանդեպ սիրով լի մարդիկ, որոնք ի սրտե ուզում են երջանկացնել միմյանց։ Սակայն սերն այնպիսի բան է, որն անհնար է լցնել շշի մեջ, պահել ինչ-որ տեղ՝ մտածելով, որ այն որևէ տեղ չի կորչի։ Բաժանումներում մեղավոր են երկու կողմերն էլ, սակայն հիմա մենք կուզենայինք անդրադառնալ այն հարցին, թե ինչպե՞ս են տղամարդիկ քանդում իրենց ընտանիքը և «սպանում» իրենց կանանց։

1․ Ուշադրության պակաս

Ուշադրությունը կնոջ համար օդ է, սնունդ։ Նույնիսկ եթե դուք ունեցել եք դժվար օր, ոչինչ չի խանգարում գրկել ձեր կնոջը և պարզապես այդպես կանգնել։ Մի՞թե չկա ուժ ասելու համար, թե ինչքան լավն է նա, և որքան եք նրան սիրում։ Այդպիսով նա մտածում է, որ նա ձեզ հարկավոր չէ։ Նրա համար միևնույն է, որ դուք այդպես մտածում եք, սակայն ոչինչ ցույց չեք տալիս։

2. Խրախուսանքի պակաս

Կինը խրախուսում է ամուսնուն՝ իմանալով, թե ինչքան կարևոր է դա նրա համար։ Սակայն նրան նույնպես անհրաժեշտ է խրախուսել։ Համեղ կոտլետների համար, նրա համար, որ նա հասցրել է երեխային տանել երաժշտական դպրոց մինչև խցանումների սկսելը, որ նա խելացի է, իմաստուն կամ պարզապես հրաշալի կին։

3. Ռոմանտիկայի պակաս

Հիշում եք՝ ինչպե՞ս է դա եղել սկզբում։ Ծաղիկներ, ինչ-որ երգեր կիթառի ներքո, փոքրիկ անակնկալներ։ Այս թեմայով նույնիսկ անեկդոտ կա։

Տարեց ամուսինները որոշում են ժամադրվել՝ հիշելով իրենց առաջին հանդիպումը, ինչպես երիտասարդ ժամանակ։
Ամուսինը գնում է ծաղիկներ և սպասում ժամադրության վայրում։ Մեկ ժամ է սպասում ցրտին, 2 ժամ, 3 ժամ․ կինը չկա։ Վերջապես նա վերադառնում է տուն և տեսնում, որ կինը տաքությունից կարմրած նստած է վառարանի կողքին։ Ամուսինը բարկացած բղավում է․ «Ինչո՞ւ չեկար ժամադրության», իսկ կինը ժպտալով նայում է ամուսնուն և ասում․ «Մայրիկս թույլ չտվեց»։

Այդպիսի բաներն էներգիա են տալիս կնոջը և ստիպում են հավատալ նրան, որ ձեր հարաբերությունները կենդանի են։ Ռոմանտիկայից կանայք ծաղկում են։ Այնպես որ, ցանկացած տարիքում շարունակեք լինել ռոմանտիկ։

4. Շատ քննադատություններ

Քննադատությունը լինում է կառուցողական և կործանարար։ Մեծ քանակությամբ արդարացի քննադատությունները նույնիսկ ազդում են կնոջ վրա կործանարար կերպով։ Գիտե՞ք՝ ինչ է անում ձեր քննադատությունը։ Այն ոչնչացնում է ձեր կնոջ ինքնագնահատականը, և դա արդեն համարվում է մեջքից դանակով հարված։

5. Համեմատությունները

Ասեք անկեղծ՝ ձեզ դո՞ւր է գալիս, երբ ձեր կինը սկսում է ձեզ համեմատել ուրիշ տղամարդկանց հետ։ Օրինակ՝ ասում է, որ իր տնօրենի կազմվածքն ավելի լավն է, կամ հարևանի ձեռքից ամեն ինչ գալիս է, այլ ոչ թե ձեզ նման։ Չեմ կարծում, որ դուք ուրախ կլինեք այդ փաստից։ Կնոջը համեմատելով ուրիշ կանանց հետ՝ դուք ասում եք․ «Դու ակնհայտ նրանց ֆոնի վրա ես մնում։ Նրանք ինձ ավելի շատ են դուր գալիս, քան դու»։ Դա ուղղակի ձեր հարաբերությունները մոտեցնում է ավարտին։ Հնարավոր է և, որ դուք հատուկ չեք արել այդպիսի արտահայտություն, սակայն դրանից նա կարող է վիրավորվել ամբողջ կյանքում։

Սիրեք ձեր կանանց և միշտ հիշեք ու մտածեք մի բանի մասին՝ եթե դուք ստեղծում եք ընտանիք ոչ թե սիրո, ապա ուրիշ ինչի՞ համար։